Բարի գալուստ KEEP՝ Interreg-ի գործընկերների և ծրագրերի, Interreg-ՆԱԳ անդրսահմանային համագործակցության և ԵՀԳԳ/ԵՀԳ անդրսահմանային համագործակցության ծրագրերի վերաբերյալ ինտեգրված տեղեկատվության ամենահամապարփակ աղբյուր։
KEEP-ը տրամադրում է տեղեկություններ Եվրոպական միության, նրա հարևան և նախաանդամակցության գործընթացում գտնվող երկրների վերաբերյալ։
Սա ներածական էջ է այն լեզվով, որը Դուք օգտագործում եք։ Օգտագործեք ստորև գտնվող հղումները՝ KEEP-ի հատուկ բաժիններ (անգլերեն լեզվով) մուտք գործելու համար կամ այցելելու նրա սկզբնական էջը (անգլերեն լեզվով)։ .
 

Ի՞նչ կարող եք ստանալ KEEP-ից

 
KEEP-ում Դուք կարող եք:
  • Փնտրել Ձեր թեմատիկ հետաքրքրության ոլորտում առկա ծրագրային գաղափարներ .
  • Ծանոթանալ Ձեր երկրում կամ շրջանում մշակված կամ մշակվող ծրագրերին և ներդրումներին, դրանց ձեռքբերումներին և արդյունքներին .
  • Թիմ կազմելու նպատակով փնտրել ծրագրի գործընկերներ կամ Ձեր երկրում և շրջանում, հարևան երկրի որևէ շրջանում կամ մայրցամաքում ու դրա սահմաններից դուրս գտնվող գտնվող որևէ այլ երկրում .
  • Ստուգեք նշված համագործակցության ծրագրերի հիմնական վիճակագրությունը և միտումները (քանի գործընկեր, քանի ծրագիր, թեմատիկ և աշխարհագրական բաշխում …) .
  • Դիտարկեք ընդհանուր պատկերը՝ որտեղ են գտնվում համագործակցության ծրագրերը, ինչ կարևոր հարցերին են ուղղված (կլիմայի փոփոխություն, միգրացիա և այլն) .
 

Ինչու՞ է KEEP-ը անվճար

 
KEEP մուտքն անվճար է։ KEEP-ի պահպանումը և հետագա մշակումն իրականացվում է Interreg-ի ծրագիր հանդիսացող Interact-ի կողմից, որպես վերջինիս ծրագրային առաքելության մաս։ Դրանում առկա տվյալները աջակցության հարյուրավոր ծրագրերի պարտականությունն է, որոնք իրենից ներկայացնում են 2000 թվականից իրականացվող տարածաշրջանային համագործակցության ծրագրերի մի ամբողջ տիեզերք։
KEEP կայքը անգլերեն է։ Այնուամենայնիվ KEEP-ի տվյալների բազան պարունակում է տեղեկություններ համապատասխան ծրագրերի կողմից որոշված այլ լեզուներով, թեև անգլերենը որոշ դեպքերում պարտադիր է։
Մաղթում ենք, որպեսզի լավագույնս օգտագործեք այս գործիքը։ Որևէ կասկածի, հարցի կամ առաջարկի դեպքում, կամ KEEP-ի մասին մշտապես տեղեկացված լինելու նպատակով, խնդրում ենք դիմել մեզ: .
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք հաղորդակցվել միայն անգլերեն լեզվով և մենք չենք կարող պատասխանել այլ լեզվով գրված նամակներին։